17 հունիսի 2011 - 12:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին

Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ գումարվող խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին՝ 12:00-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նիստում կներկայացվի հիմնական հարցերի երեք բլոկ, որոնք առնչվում են Հայաստանի դիրքերի բարելավմանը Doing business-ի զեկույցում, Հայաստանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք միջազգային օրենքներին վերաբերող հարցեր, որոնք ենթադրում են վարկային միջոցների ներգրավում:

ՖՈՏՈՇԱՐՔ