17 հունիսի 2011 - 12:22 AMT
Երևանի Հանրապետության հրապարակում անցնում է կառավարությանն ուղղված գնաճը զսպելու կոչով ակցիան

Երևանի Հանրապետության հրապարակում ստորագրահավաք է սկսվել Հայաստանում առկա գնաճի դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչն Oxfam միջազգային կազմակերպությունն է Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք վաղ առավոտից էկոնոմիկայի նախարարության առջև հատուկ ուղերձներ էին բաժանում ՏՄՊՊՀ անդամներին:

Կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի պետական մարմիններին ներդրումներ կատարել փոքր գյուղացիական տնտեսություններում ու գյուղկոոպերացիայի ոլորտում, ինչպես նաև վերահսկել ներկրվող սնդդամթերքի գները, միաժամանակ խթանելով տեղական արտադրությունը: Անցորդներին առաջարկելով դնել իրենց ստորագրությունը, ակցիայի կազմակերպիչները նախապես հարցնում են. «Ի՞նչ ե ք կարծում, կա արդյոք գնաճ Հայաստանում»: