17 հունիսի 2011 - 12:55 AMT
Դադարեցվել է Դինքի սպանությանը հանցակից լինելու մեջ կասկածվող ժանդարմների քրեական հետապնդումը

Թուրքական Ռիզե քաղաքի (Սև ծովի արևելյան ափ) գերագույն քրեական դատարանը մերժել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի հայցն ընդդեմ Տրապիզոնի ոստիկանների նկատմամբ դատավարության փակման, որոնց կասկախում էին Դինքի սպանությանը հանցակից լինելու մեջ:

Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ռիզե քաղաքի դատարան, որպեսզի բողոքարկեն Տրապիզոնի Գերագույն քրեական դատարանի վճիռը: Այս որոշման համաձայն, Տրապիզոնի ոստիկանության նախկին ժանդարմները դատական հետապնդման չեն ենթարկվի Դինքի սպանության մասին գործի շրջանակներում:

Դինքի ընտանիքը պահանջել է հետաքննել լրագրողի սպանությանը ոստիկանների հանցակից լինելու մանրամասները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: