17 հունիսի 2011 - 13:18 AMT
Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ պատկերագիրք կհրատարակվի

ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի որոշմամբ «Աշխարհի հայ նկարիչների միություն» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 1 մլն 500 հազար դրամ` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթի կազմակերպման շրջանակում պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով։