17 հունիսի 2011 - 15:08 AMT
«Հայկական ներկապնակի» Սյունիքի աշխատանքները կցուցադրվեն Երևանում

Հունիսի 22-ին ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա «Գարնանային Սյունիքի գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 2-ը ներառյալ: Ցուցահանդեսում կներկայացվեն ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի, Վլադիմիր Գրիգորյանի, Լորիկ Մինասյանի, Արմեն Հարությունյանի և այլոց աշխատանքները:

2011թ. մայիսին` մեկ շաբաթ շարունակ, «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակներում Սյունիքում ստեղծագործում էր 27 նկարիչ: Վերը նշված ցուցահանդեսը նկարչական փառատոնին հաջորդող միջոցառումն է: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ նկարիչների միությունը, Սյունիքի մարզպետարանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Փյունիկ» հիմնադրամը: