17 հունիսի 2011 - 15:53 AMT
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Յարեմա Կավացիվի հետ

Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր ստորագրեց արտասահմանցի ֆուտբոլիստ Յարեմա Կավացիվի հետ: Ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում բարձրագույն խմբի առաջնությունում արդեն հանդես է եկել 2008-2009 թվականներին: Հիմա էլ Կավացիվը նոր պայմանագիր է կնքել «Բանանց» ակումբի հետ, ըստ որի հանդես կգա թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Բանանցում» Կավացիվն անցկացրել է 39 հանդիպում` դառնալով երկու գոլի հեղինակ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: