17 հունիսի 2011 - 16:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ամեն տարի Հայաստանում օձի խայթոցից տուժում է 30-40 մարդ

Այս տարվա ընթացքում Հայաստանում օձի խայթոցից 12 մարդ է տուժել, նրանցից մեկը մահացել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանը: Նրա խոսքով, վերոնշյալ տասներկու դեպքերից վեցը տեղի են ունեցել Սիսիան և Գորիս քաղաքներում (Սյունիքի մարզ): Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում օձի խայթոցից տուժածների թիվը կազմել էր 14 մարդ:

Ընդ որում, նա հաղորդել է, որ ամեն տարի Հայաստանում օձի խայթոցից տուժում է 30-ից 40 մարդ:

Օձի խայթոցի դեպքում մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին արտածծել և թքել թույնը: Նրա խոսքով, դա չի կարող վնաս հասցնել մարդու առողջությանը: Կարևոր է նաև, որպեսզի տուժածը ձեռքն անշարժ պահի, մինչև նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեն: Գաբրիելյանը նկատել է նաև, որ մարդիկ մեծ մասամբ մահանում են այն բանից, որ իրենց ճիշտ բուժօգնություն չի ցուցաբերվում: Այս կապակցությամբ նա հաղորդել է, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցներում կան հատուկ շիճուկներ, որոնք օգտագործվում են օձի խայթոցի դեպքում:

ՖՈՏՈՇԱՐՔ