18 հունիսի 2011 - 14:47 AMT
Անցած շաբաթ Ադրբեջանը 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 250 դեպք:Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ արձակել են ավելի քան 1700 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հունիսի 12-ին և 14-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը "AK", "CBД" և "ПK" հրաձգային զինատեսակներից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

Արցախի հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները` հարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկա պայմանավորվածությունը, հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք պատասխան գործողություններից և շփման գոտու ողջ երկարությամբ վստահորեն վերահսկել իրավիճակը: