19 հունիսի 2011 - 15:22 AMT
Իրանի խորհրդարանը հայտարարել է ԱԳՆ ղեկավարին անվստահություն հայտնելու մասին

Մի քանի իրանցի պատգամավորներ ստորագրել են Ալի Աքբար Սալեհիի դեմ փաստաթուղթը Մոհամմադ Շարիֆ Մալիքզադեին Իրանի ԱԳՆ ղեկավարի ֆինանսների գծով տեղակալ նշանակելու համար: Ինչպես հաղորդում է MehrNews տեղեկատվական գործակալությունը, 15 պատգամավորներ արդեն ստորագրել են փաստաթուղթը:

Օրենքի համաձայն 15 ստորագրությունն արդեն բավարար է նախարարին պաշտոնից ազատելու համար: Պատգամավորների կարծիքով, Մալիքզադեն մեղադրվել է կոռուպցիայի և օրենքի խախտումների մեջ:

Երեկ նա նշանակվել է Իրանի ԱԳՆ ղեկավարի ֆինանսների գծով տեղակալ: