Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը Փախստականների միջազգային օրվա նախօրեին կոչ է արել իշխանություններին և հասարակ քաղաքացիներին փախստականներին ապահովել ընդունելություն և արժանավայել կյանք:
«Այս տարի լրանում է Միջազգային կոնվենցիայի 60 տարին, որը պաշտպանում է բոլոր նրանց, որոնց հետապնդում են և ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից»,- ասել է Հռոմի պապը, որը հունիսի 19-ին այցով գտնվում է Սան Մարինոյում:
Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը կոչ է արել իշխանություններին և հասարակ քաղաքացիներին փախստականներին ապահովել ընդունելություն և արժանավայել կյանք:
Փախստականների համաշխարհային օրը նշվում է 2001-ի հունիսի 20-ից:
Անօրինական փախստականների մեծ հոսքը սկսվել է Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա հունվարի կեսերին: Դա առաջին հերթին անդրադարձել է Իտալիայի վրա:
Frontex եվրոպական գործակալության տվյալների համաձայն 2011-ի սկզբից ավելի քան 40 հազար փախստականներ փորձել են անօրինական կերպով հատել ԵՄ սահմանները իտալական Լամպեդուզու, Սիցիլիա և Սարդինիա կղզիների միջով, հաղորդում է DV-News-ը: