20 հունիսի 2011 - 11:14 AMT
Դավիթ Նալբանդյանն երկրորդ տեղն է գրավել Boodles Challenge մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը Boodles Challenge մրցաշարի եզրափակչում 5-7, 6-4, 6-10 հաշվով զիջել է իսպանացի Դավիթ Ֆերերին: Արգենտինահայ թենիսիստը բավարարվեց երկրորդ տեղով: Դա Նալբանդյանի երկրորդ մրցաշարն էր մարտին տարած վիրահատություններից հետո: Մինչ այդ նա հասել էր լոնդոնյան մեկ այլ՝ Queen’s Club մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արդեն հունիսի 20-ին ATP-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Նալբանդյանը բարձրացավ մեկ հորիզոնականով և 1425 միավորով 23-րդ տեղում: Նույն օրը նա մեկնարկում է Ուիմբլդոնում: Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Ջուլիան Ռայսթերը (Գերմանիա):