20 հունիսի 2011 - 19:17 AMT
Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ լիգայում, որը տեղի է ունեցել Ռեյկյավիկում, 15 թիմերի շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Ամալյա Շարոյանը 400 մ արգելքներով վազքում և 400 մ վազքում հավասարը չի ունեցել և նվաճել ոսկե մեդալներ: 100 մ արգելքներով վազքում Շարոյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականին երրորդ ոսկին է պարգևել Վարդան Փահլևանյանը հեռացատկում:

Մելիք Ջանոյանը դարձել է նիզակի նետման արծաթե մեդալակիր, Հայկանուշ Բեգլարյանը նույնպես երկրորդն էր եռացատկում, PanARMENIAN.Net-ին ասել է Հայաստանի Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Նարինե Շահբազյանը:

Քրիստինե Հարությունյանը բրոնզ է նվաճել նիզակի նետում մարզաձևում` սահմանելով Հայաստանի ռեկորդ: Բրոնզե մեդալակիր է դարձել նաև Աշոտ Հայրապետյանն արգելքներով վազքում: