20 հունիսի 2011 - 20:08 AMT
Սերգեյ Մինասյան. Կազանում առկա է Ղարաբաղի մասին համաձայնագրի ստորագրման հավանականություն

Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորություն կա, բայց այն հարյուր տոկոսանոց չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հույսեր կան, բայց փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- ասել է նա: Մինասյանը նշել է, որ այն ծանր պայմանները, որոնք դրվում են հայկական կողմի առաջ` ԼՂ շուրջ տարածքների հանձնումը, ծառացած են հայկական կողմի դիմաց 1994-ի մայիսի 12-ից: Միաժամանակ նա հավելել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է համաձայնվի հանրահավաք անցկացնելուն ԼՂ կարգավիճակը որոշելու համար:

«Պատրաստ է արդյոք Իլհամ Ալիևը ընդունել քաղաքական որոշում և ստորագրել նման փաստաթուղթ, չգիտեմ: Հնարավոր է` այո, հնարավոր է` ոչ»,- նշել է նա: