21 հունիսի 2011 - 16:21 AMT
2011թ. ապրիլին խոշոր հարկ վճարողները 13,8 տոկոսով ավելացրել են ներմուծման ծավալները

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.8 %–ով և կազմել 75.1 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներում», որը հաստատվել է համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի:

Ներմուծման ծավալները աճել են 158 կազմակերպությունների մոտ շուրջ 25.3 մլրդ դրամով և նվազել` 150-ի մոտ համապատասխանաբար 16.3 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ.-ի ապրիլին կազմել են 28.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 24.2 մլրդ դրամի փոխարեն: