21 հունիսի 2011 - 16:39 AMT
Ուկրաինայում հունիսի 30-ից հուլիսի 5-ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց, հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Օրերի շրջանակներում տեղի կունենա գալա-համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Այս ամենից բացի Ուկրաինայում տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տեղեկացնում է մշակույթի նախարարության կայքը: