21 հունիսի 2011 - 17:43 AMT
Ռուսաստանի հայերի միությունը հարգանքի տուրք կմատուցի Մեծ հայրենականի զոհերի հիշատակին

Մեծ հայրենական պատերազմի սկսվելու օրը՝ հունիսի 22-ին ծաղկեպսակներ կդրվեն Մոսկվայի Հայկական գերեզմանոցում թաղված Մեծ հայրենականի զոհերի եղբայրական գերեզմանին: Հիշարժան իրադարձության կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում է բոլորին մասնակցել այդ արարողությանը:

Արարողությանը կմասնակցեն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, Հայ Առաքելական եկեղեցու, ՌՀՄ-ի, վետերանների միությունների, հասարակական ու պետական կառույցների, մտավորականության ու երիտասարդության ներկայացուցիչները, հայտնում է ՌՀՄ մամլո ծառայությունը: