21 հունիսի 2011 - 21:02 AMT
Այսօր Ծիծեռնակաբերդի բլուրի մի քանի կետերում հրդեհ է բռնկվել

Հունիսի 21-ին` երևանյան ժամանակով մոտ 18:30-ին, Երևանում` Ծիծեռնակաբերդի բլուրում, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, որը ստիպված է եղել երկրորդ հաշվարկը կանչել:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջները կրակը մարել են 20:13-ին: Գնդապետ Թաթուլյանի խոսքով, հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի 5 տարբեր կետերում, և 6 հա խոտ է այրվել: «Այսօր Երևանում 20 նման դեպք է արձանագրվել: Կարծում եմ` դա հատուկ է արվում, քանի որ այս սեզոնին խոտն ինքն իրեն չի կարող այրվել»,- ասել է Թաթուլյանը: