21 հունիսի 2011 - 21:50 AMT
Արմեն Բրուտյանը նվաճեց Բրազիլիայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

17-ամյա Արմեն Բրուտյանը Ֆոզ դո Իգուասու քաղաքում անցկացված Բրազիլիայի շախմատի Մ18 առաջնությունում նվաճեց երկրի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Բրուտյանը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր` չկրելով ոչ մի պարտություն: Արմենն իրավունք նվաճեց Բրազիլիան ներկայացնել աշխարհի եւ Ամերիկա աշխարհամասի պատանեկան առաջնություններում, հաղորդում է armchess.am-ը: