Հունիսի 20-ին մեկնարկել է Ուիմբլդոնի հոբելյանական 125-րդ խաղարկությունը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր ելույթը սկսել է հունիսի 21-ին և հաղթանակ տարել Ջուլիան Ռայսթերի (Գերմանիա) նկատմամբ 7:5. 6:2, 6:3 հաշվով:
Նալբանդյանը խոստովանել է, որ լավ մարզավիճակում է գտնվում և հիանալի տրամադրություն ունի: «Ես շատ լավ հիշողություններ ունեմ այս մրցաշարի հետ կապված, երբ 2002-ին եզրափակչում հաղթեցի առաջին ռակետ Լլեյտոն Հյուիթին, որը ֆանտաստիկ խաղ ցույց տվեց խոտածածկ կորտում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է telam.com-ը:
Թենիսիստը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել 2009-ի և 2010-ի Ուիմբլդոնը, ասել է, որ դա նրա սիրած մրցաշարերից է և պետք է ամեն ինչ անի հաղթանակի համար:
Հունիսին Նալբանդյանը հանդես է եկել «Queen's Club» և «Boodles Challenge» մրցաշարերում, որտեղ հասել է համապատասխանաբար քառորդ եզրափակիչ և եզրափակիչ. «Այդ մրցաշարերն ինձ օգնել են ձեռք բերել խաղային փորձ և բարելավել ֆիզիկական մարզավիճակս»: