22 հունիսի 2011 - 18:16 AMT
Հայաստանի ամերիկյան համալսարանի MBA 1-ին կուրսի ուսանողները իրենց բիզնես պլաններն են ներկայացրել Ամերիա բանկին

Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր կողմից որդեգրված քաղաքականությանը համապատասխան` այս անգամ իր աջակցությունն ուղելով Հայաստանի կրթության խթանմանը:

Հունիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ “Բիզնես պլանի մրցակցություն” թեմայով մրցույթ, որի ընթացքում համալսարանի MBA 1-ին կուրսի ուսանողներից կազմված 7 թիմերի կողմից առաջարկվեցին իրենց կողմից մշակված բիզնես պլաններ: ՀԱՀ-ի առաջին բիզնես պլանների մրցույթը հովանավորվում էր Հայաստանի երեք առաջատար ընկերությունների կողմից` միջոցառման Պլատինում հովանավորն էր Ամերիաբանկը, իսկ Ոսկե հովանավորներն էին ՄԼԼ Ինդասթրիզ և Կիա Մոթորս Արմենիա ընկերությունները:

Առաջատար հայաստանյան ընկերությունների արհեստավարժ ներկայացուցիչներից և ամերիկյան ներդրողներից բաղկացած ժյուրիի կողմից ընտրվեցին լավագույն երեք թիմերը` առաջին տեղ` “Touch Karaoke Bar”, երկրորդ տեղ` “Groof”, երրորդ տեղ` “Delice Bakery”:

Առաջին տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվեց հովանավորների կողմից տրամադրված մրցանակներով, ներառյալ` Ամերիաբանկի կողմից` VISA/MasterCard Gold քարտեր, Կիա Մոթորս Արմենիա ընկերության կողմից` 200,000 ՀՀ դրամ դրամական պարգև և ՄԼԼ Ինդասթրիզ ընկերության կողմից` շրջագայություն նոր օդանավակայանի մասնաշենքում:

Յոթ թիմերից ընտրված լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել Ամերիաբանկում, իսկ լավագույն բիզնես պլանն իրագործելիս` իրավաբանական խորհրդատվություն ստանալ “Ամերիա” ՓԲԸ իրավաբանական ծառայության լավագույն մասնագետների կողմից և աջակցություն` դրա ֆինանսավորման գործում: