22 հունիսի 2011 - 20:29 AMT
Հայաստանի կառավարությունում քննարկվել է «Քենդլ» նախագծի իրականացումը

Հունիսի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհուրդն ի գիտություն է ընդունել Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի և նախագծի իրականացման առաջին փուլի` լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի («LINAC») աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովի զեկույցները:

Նիստում ներկայացվել և հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: Մեկ այլ հարցով քննարկվել է «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հարցը: