Հունիսի 23-ին Անկարայում տեղի կունենան Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:
Մինչև 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանը հանդիպելու է թուրք Ֆաթիհ Քելեսի հետ: Նույն քաշային կարգում հանդիպելու են Վլադիմիր Մատվեյչուկը (Ուկրաինա) և Դոմենիկո Վալենտինոն (Իտալիա):
Սարուխանյանն արդեն ապահովել է բրոնզե մեդալը, իսկ Քելեսին հաղթելու դեպքում հնարավորություն կստանա դուրս գալ եզրափակիչ և պայքարել ոսկե մեդալի համար:
Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությունում ներկայացված է 7 բռնցքամարտիկներով: