23 հունիսի 2011 - 14:36 AMT
ԵՄ նախագահ. Հիմա ղարաբաղյան հիմնարար սկզբունքների համաձայնցման ճիշտ ժամանակն է

Եվրամիությունը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:

«Այժմ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ճիշտ ժամանակն է: Դա հնարավորություն կտա մոտ ապագայում բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ»,-ասել է վան Ռոմպեյը:

Եվրամիության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին հակամարտության խաղաղ կարգավորման գործում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիմնա վրա: