23 հունիսի 2011 - 14:50 AMT
Լևոն Հայրապետյանը ևս երկու տարի կխաղա լեհական «Լեխիա» ակումբում

Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը երկարացրել է իր պայմանագիրը լեհական «Լեխիա» (Գդանսկ) ակումբի հետ: Ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ ակումբում ընթացիկ տարվա հունվարից, առաջին պայմանագիրը «Լեխիայի» հետ ստորագրվել է 6 ամիս առաջ:

«Լեխիան» 2009-2010թթ. «Համբուրգում» (Գերմանիա) գրավել է 8-րդ տեղը 43 միավորով:

Հայրապետյանը 2008-2010թթ. խաղացել է «Համբուրգում» (Գերմանիա), իսկ 2010թ. կեսին հանդես է եկել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում: Հայաստանի հավաքականի կազմում նրա դեբյուտը տեղի ունեցավ Վրաստանի հետ ընկերական խաղում, իսկ ԵԱ-2012 ընտրական մրցաշարում նա մասնակցել է Ռուսաստանի հավաքականի հետ երկու խաղի: