23 հունիսի 2011 - 16:01 AMT
Հայոց ցեղասպանությունը ներառվել է ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի դպրոցական ուսումնական ծրագրում

Ռոդ Այլենդի նահանգապետ Լինքոլն Չաֆին օրենք է ստորագրել, որով կրթության գերատեսչությանը հանձնարարում է քաղաքացիական կրթության շրջանակում օգնություն ցուցաբերել տեղական դպրոցներին` ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու գործում:

Օրինագիծը նույն ամսում` ավելի վաղ, ընդունվել էր նահանգի Գլխավոր վեհաժողովի կողմից: Օրենքի համաձայն նահանգի կրթության գերատեսչությունն իր կայքում կհրապարակի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Կամբոջայի, Իրաքի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների մասին պատմող նյութեր:

Օրինագծի նախաձեռնողը սենատոր Ջոշուա Միլլերն է (Քրենսթոն):