23 հունիսի 2011 - 18:36 AMT
Հարյուրավոր սիրիացի փախստականներ անցել են Թուրքիայի սահմանը

Հունիսի 23-ին հարյուրավոր սիրիացի փախստականներ անցել են Թուրքիայի սահմանը՝ փորձելով խուսափել երկու երկրների սահմանագծին տեղակայված սիրիացի զինվորականների գրոհից:

«Նրանք խուճապահար փախչում են: Նրանք տեսել են, թե ինչ է կատարվել իրենց գյուղերում»,-ասել է փախստականներից մեկը Ջիսր աշ Շուղուր գյուղից:

Ըստ վկաների, փախստականները Թուրքիա են փախել Խիրբեթ ադ Ջուզ շրջանից: Հայտնի է նաև, որ հազարավոր փախստականներ են կուտակվել սահմանի սիրիական կողմում: Ընդամենը վերջին երկու շաբաթում 10 000 մարդ է հատել Թուրքիայի սահմանը, հայտնում է MIGnews-ը: