24 հունիսի 2011 - 13:59 AMT
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին

Հունիսի 23-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը Բուլղարիայի Պրավեց քաղաքում ընթացող ընկերական մրցաշարի շրջանակներում: Սուրեն Չախալյանի սաներին հաջողվեց հաղթել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին 4:1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Էդուարդ Ավագյանը, Վարդան Բակալյանը, Համլետ Ասոյանը (11-մետրանոց) և Նարեկ Պետրոսյանը: Բուլղարիայի և Ռումինիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը և զբաղեցնում է նախավերջին՝ 3-րդ տեղը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 4:0 հաշվով զիջեցին Ռումինիայի ընտրանուն: Ռումինիայի և Բուլղարիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր:

Հունիսի 25-ին կկայանան եզրափակիչ տուրի հանդիպումները: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին կմրցի բուլղարացիների հետ, իսկ Ռումինիան կխաղա Հյուսիսային Իռլանդիայի թիմի հետ: