24 հունիսի 2011 - 14:23 AMT
Կառավարության աջակցությունը փոքր և միջին բիզնեսին հասել է 70 մլրդ դրամի

Փոքր և միջին բիզնեսին կառավարության աջակցության ընդհանուր փաթեթը գերազանցել է 70 մլրդ դրամը, հունիսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, վերջերս Հայաստանի կառավարությունը նպատակային քաղաքականություն է վարում աջակցելով կոնկրետ ոլորտներին և ձեռնարկություններին` երեք տարով ազատելով նրանց ԱԱՀ վճարումից, երկարացնելով «Ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմը:

Ավելին, կառավարությունը պատրաստում է հայկական բիզնեսին աջակցելու նոր փաթեթ, որի շնորհիվ մինչև տարեվերջ ավելանալու են ինչպես գործող, այնպես էլ նոր ձեռնարկությունների արտադրական հնարավորությունները: Դրա հետ կապված` Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարության կողմից դիտարկվում է փոքր բիզնեսի ընդլայնման հնարավորությունը, որի վրա չի ազդում ԱԱՀ վճարումից ազատումը՝ 300 մլն դրամի սարքավորումներ ներկրելու դեպքում: Նախարարը հիշեցրել է, որ ընթացիկ տարում գործարկվել են քսան նոր ընկերություններ տնտեսության տարբեր ոլորտներից: «Առաջիկայում մենք գործարկելու ենք մի շարք նոր ընկերություններ և տարվա ավարտին նույնիսկ գերակատարելու ենք պլանային ցուցանիշները»,- ասել է նա:

Ինչպես նշել է Դավթյանը, կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվում, աճում են ներդրումները, ակտիվանում է տնտեսությունը, իսկ արդյունքները հասարակ քաղաքացիները կզգան իրենց վրա որոշ ժամանակ անց, «պետք է միայն սպասել»: