ԱՄՆ իշխանություններն ընդլայնում են իրանական ընկերությունների այսպես կոչված «սև ցուցակը», որոնց հետո արգելված է առևտուրը` այդպիսով սաստկացնելով Իրանի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, ամերիկյան իշխանությունները մեղադրել են իրանական Tidewater ընկերությանը զենքի և ռազմական սարքավորումների արտահանման մեջ:
«Սև ցուցակում» են հայտնվել նաև Iran Air ավիաընկերությունը և ևս երեք ընկերություններ, որոնք մեղադրվում են Մերձավոր Արևելքի երկրներ, այդ թվում` Սիրիա, հրթիռներ արտահանելու մեջ: