24 հունիսի 2011 - 19:08 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձրացնում է ներբեռման արագությունը

Գերարագ ինտերնետի սպառումից հետո փաթեթների բաժանորդները կունենան համապատասխանաբար մինչև 512 Կբիթ/վրկ և 1 Մբիթ/վրկ ներբեռնման արագություն` անկախ օրվա ժամից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին կկազմի 1 Մբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից: