24 հունիսի 2011 - 19:22 AMT
Քադդաֆին այնուամենայնիվ կլքի՞ Լիբիան

Մուամմար Քադդաֆին Լիբիան կլքի մոտակա երեք շաբաթվա ընթացքում, հայտնել է Լիբիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ում նախկին ներկայացուցիչ Աբդուրահման Շալգամը, որը գարնանն ապստամբների կողմն անցավ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Շալգամը պնդում է, որ Քադդաֆին այժմ տեղափոխվելու մասին բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում` իբր, Բելառուսիայի: Նրա խոսքով, լիբիական առաջնորդը ցանկանում է հեռանալ, որպեսզի խուսափի միջազգային դատից և պահպանի իր բազմամիլիարդանոց ունեցվածքը: Մուամմար Քադդաֆին ինքը հակամարտության սկսվելուց ի վեր բազմիցս հայտարարել է, որ երբեք չի լքի Լիբիան: