25 հունիսի 2011 - 11:45 AMT
Օլիմպիական օրվան նվիրված երևանյան վազքարշավին մասնակցել է շուրջ 3000 մարդ

Հունիսի 25-ին ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Հայաստանում անցնում են տարբեր միջոցառումներ, նվիրված Օլիմպիական օրվան: Այս օրը Երևանում նշանավորվեց վազքարշավով, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակից և ավարտվեց «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակում: Վազքարշավի շուրջ 3000 մասնակիցները բաժանված էին յոթ տարիքային խմբերի: Մասնակիցների թվում էին դպրոցականներ, ուսանողներ, վետերաններ, սայլակավոր մարզիկներ: Վազքարաշավին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը, այլ պաշտոնյաներ: Հաղթողները ստացան հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Օլիմպիական օրվա առթիվ բոլոր ԱՕԿ-ներին ուղերձ է հղել ՄՈԿ նախագահ Ժակ Ռոգեն: «Օլիմպիական օրը հնարավորություն է տալիս խորհելու սպորտի արժեքների մասին: Օլիմպիական օրվա գաղափարը միավորում է տարբեր տարիքի ու խավի մարդկանց: Օլիմպիական օրը բոլորի համար է և կարևոր չէ թե ով եք դուք, որտեղ եք գտնվում, որտեղից եք գալիս և ինչով եք զբաղված»,-ասվում է ՄՕԿ նախագահի ուղերձում:

1984թ. հունիսի 23 ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Պիեռ դը Կուբերտենի նախաձեռնությամբ ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն: Հունիսի 23 հինգ մայրցամաքներում նշում են ժամանակակից օլիմպիական խաղերի ծնունդը: