27 հունիսի 2011 - 17:36 AMT
«ԱրմենՏել»-ն ավելացնում է Android-ով գործող սմարթֆոնների տեսականին

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են Beeline U8500 բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Beeline U8500-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Այն հագեցած է 3.2 մեգապիքսել տեսախցիկով` տեսագրման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM և 3G ցանցերում, չափերն են` 58x112x12.8մմ, քաշը`115գր.: Սմարթֆոնի գինն է 86 500 դրամ։

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ներկայացված բրենդավորված հեռախոսների տեսականին:

«Առաջարկելով նոր բազմաֆունկցիոնալ սմարթֆոն մատչելի գնով՝ մենք բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում առավելագույն հարմարվետությամբ օգտվել մեր ծառայությունների լայն տեսականուց», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սմարթֆոնի Էկրանի անկյունագիծը 3,2 դյույմ է, չափը` 480x800 pxl: Հաղորդակցման հնարավորություններն են`WAP, GPRS, EDGE, HSDPA, WiFi և Bluetooth: Հեռախոսի հիշողության ծավալը 512ՄԲ է, որը կարելի է ընդլայնել մինչև 32ԳԲ`Micro-SD հիշողության քարտի միջոցով: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline U8500 սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի: