28 հունիսի 2011 - 18:44 AMT
Ստեփանակերտում գործում է 10 ֆուտբոլային խումբ, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ

«Մեր թիմը շատ երիտասարդ է: Մեզ մոտ մարզվում են և խաղում ֆուտբոլիստներ, որոնք բացի ծառայությունից նաև զբաղվում են ֆուտբոլով և կազմում են «Լեռնային Արցախ» ակումբի հիմնական մասը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպորտի վարպետ, Ստեփանակերտի «Ղարաբաղ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Վալերի Հայրիյանը:

Հայրիյանը ասել է, որ երեք տարի առաջ հիմնվել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան: Ստեփանակերտում գործում է 10 ֆուտբոլային խումբ, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ: «Մենք անցկացնում ենք Արցախի առաջնություն, բայց միայն մինչև 17 տարեկանների: 1997-98թթ. ծնված երեխաները մասնակցում են նաև Հայաստանի առաջնությանը»,- ասել է Հայրիյանը: