29 հունիսի 2011 - 09:26 AMT
Երևանում տեղի կունենա հանդիպում անվանի կոմպոզիտոր Յակով Յակուլովի հետ

Հունիսի 30-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կկայանա հանդիպում անվանի կոմպոզիտոր Յակով Յակուլովի հետ: Համերգային ծրագրի շրջանակներում կոմպոզիտորը կներկայացնի իր սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններից և հանդես կգա «երաժշտական լեզուն որպես կոմպոզիտորի արտահայտվելու միջոց» թեմայով դասախոսությամբ:

Միջոցառումն իրականացվում է «Նարեկացի» արվեստի միության «Հանդիպում կոմպոզիտորի հետ» նախաձեռնության շրջանակներում: Դասախոսություն-քննարկումը կանցկացվի ռուսերեն լեզվով: Մուտքն ազատ է: