29 հունիսի 2011 - 14:28 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է ակցիա Վրաստանում ռոումինգում գտնվող բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև հոկտեմբերի 1-ը, Վրաստանում ռոումինգում գտնվող կանխավճարային բաժանորդների համար մուտքային զանգերի սակագինը կկազմի ընդամենը 45 դրամ/րոպե` նախկին 80-ի փոխարեն:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ընկերության կայքում և սպասարկման կենտրոններում։