29 հունիսի 2011 - 14:55 AMT
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: