29 հունիսի 2011 - 15:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախյան պատերազմի ազատամարտիկները վիրավորված են պետության անուշադրությունից

Արցախյան պատերազմի ազատամարտիկները վիրավորված են երկրի ղեկավարության պատշաճ ուշադրության բացակայությունից: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, այսօր Հայաստանում ազատամարտիկները ոչ մի արտոնություն չունեն:

«Կնոջը, որը պատերազմում կորցրել է երկու ոտքերը և փորձում է լուծել իր սոցիալական խնդիրները, ասում են, որ նա ոչ մի արտոնություն չունի: Ես դա անընդունելի եմ համարում»,- ասել է նա և հավելել, որ ազատամարտիկների մեծամասնության սոցիալական վիճակը ծանր է:

Իր հերթին ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ անցած 19 տարում շատ ազատամարտիկներ այդպես էլ չեն ստացել իրենց մեդալները: Հովհաննիսյանը համամիտ է եղել այն հարցում, որ 60.000 դրամ թոշակից բացի ազատամարտիկները երկրում ոչ մի այլ արտոնություն չունեն:

ՖՈՏՈՇԱՐՔ