30 հունիսի 2011 - 11:45 AMT
Կիոկուշին-կան կարատե-դո Եվրոպայի ուսումնամարզական հավաքը տեղի կունենա Ծաղկաձորում

Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական Ֆեդերացիան Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի անմիջական աջակցությամբ Եվրոպայի VI ուսումնամարզական հավաքը կանցկացնի հուլիսի 5-9-ը Ծաղկաձորում:

Մարզահավաքն իրականացնելու են Ճապոնիայից հրավիրված պատվիրակության անդամները` համաշխարային ֆեդերացիայի նախագահ Խացուո Ռոյաման (սև գոտի, 9-րդ դան), համաշխարային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Օկաձակի Հիրոտոն (սև գոտի, 7-րդ դան), կարատեի աշխարhի չեմպիոն, միջազգային կարգի վարպետ Իսիդզիմա Մասախիդեն (սև գոտի, 5-րդ դան), ինչպես նաև հյուրեր արտերկրից: