30 հունիսի 2011 - 18:04 AMT
Երևանում տեղի ունեցան «ՀայՌուսգազարդի» բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը և տնօրենների խորհրդի նիստը

Հունիսի 29-30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը և ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընդհանուր ժողովում ներկայացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

Ժողովն ի գիտություն է ընդունել Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ և հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Ընտրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի և ընկերության վարչության նոր կազմերը: