30 հունիսի 2011 - 18:27 AMT
«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փոխվել է

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը, հունիսի 27-ին կայացած ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է Վահան Մելքոնյանի այդ պաշտոնից հրաժարականի դիմումը: Ժողովի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որն ընդունել և հաստատել է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը: