30 հունիսի 2011 - 19:50 AMT
Երևանը պատրաստվում է հայկական ընդդիմության հերթական հանրահավաքին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի մեկնարկից մի քանի րոպե առաջ Երևանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի միայն մի քանի հարյուր կողմնակիցներ են հավաքվել : Այդ մասին Ազատության հրապարակից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Նրա հաղորդմամբ, այս անգամ հրապարակը շատ ավելի քիչ քանակությամբ ոստիկաններ են հսկում:

Սա ՀԱԿ-ի արդեն թվով երրորդ հանրահավաքն է, որը տեղի է ունենում Ազատության հրապարակում: Մայիսի 31-ին կայացած նախորդ հանրահավաքին մասնակցում էին համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: