30 հունիսի 2011 - 20:10 AMT
Կառավարությունը կրկնապատկել է աշխարհի առաջատար բուհեր ընդունված ուսանողների ֆինանսավորումը

Վերջին տարվա ընթացքում կտրուկ ավելացել է աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների քանակը: Ի գիտություն ընդունելով այս փաստը` Հայաստանի կառավարությունը «Լինսի» հիմնադրամի հետ համատեղ 2010 թվականի համեմատ կրկնապատկել է նրանց ֆինանսավորումը: Այդ մասին Հայաստանի Վայոց Ձորի մարզում կայացած արտագնա նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ցուցանիշը երկու տարվա ընթացքում քառապատկվելու է։ «Երիտասարդության շրջանում այդ առումով մրցակցություն է նկատվում, ավելին` աշխարհի լավագույն բուհերն ընդունվել ցանկացողների քանակը նույնպես ավելացել է», - նշել է վարչապետը:

Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի, որոնցից երկուսն ընդունվել են արտասահմանյան հեղինակավոր բուհեր։