30 հունիսի 2011 - 21:02 AMT
Միգրացիայի խնդիրը հանրահավաքում Արամ Մանուկյանի և Սարգիս Հացպանյանի ելույթների հիմնական թեման էր

Միգրացիայի խնդիրն Արամ Մանուկյանի և Սարգիս Հացպանյանի ելույթների առանցքային թեման էր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտնել է, որ արդեն արտագաղթել է Հայաստանի գյուղացիների 3/4-ը: Նրա խոսքով, իրենց քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունները նպաստում են Հայաստանից միգրացիայի աճին: Ինչպես նշել է Մանուկյանը, վերջին 5 ամսվա ընթացքում Հայաստանը լքել են 65 հազար մարդ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում` 250 հազար:

Սարգիս Հացպանյանն իր հերթին հայտնել է, որ այսօր գլխավոր խնդիրը միգրացիան դադարեցնելն է և հայերին հայրենիք վերադարձնելու համար միջոցների ձեռնարկումը: