30 հունիսի 2011 - 22:24 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան. ՀԱԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացնում է մարտյան դեպքերի բացահայտման վրա

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսը ծրագրում է ուշադրությունը կենտրոնացնել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման և անմեղ մարդկանց սպանության մեջ մեղավորներին պատժելու վրա:

Այդ իրադարձությունների բացահայտման համար նա առաջարկել է բացահայտել հրամանների ողջ շղթան, որը հանգեցրեց խաղաղ ցուցարարների դեմ զենքի կիրառմանը:

Տեր-Պետրոսյանի կարծիքով, այդ շղթան անպայման կբերի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ: Հարկ է նշել, որ ՀԱԿ-ի առաջնորդը ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցների ուշադրությունը սևեռել է Քոչարյանի դերի վրա այդ իրադարձություններում` հայտնելով, որ վերջինս նախքան մարտի 1-ը մշակել էր առաջիկա բախումների սցենարը: