1 հուլիսի 2011 - 18:42 AMT
Ուկրաինան կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հետաքրքրում է Ուկրաինային: Այդ մասին Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Յանուկովիչի խոսքով, Ուկրաինան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, ուստիև երկիրը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ:

«2013 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահության ժամանակ Ուկրաինան կանի ամեն հնարավոր բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի»,- նշել է Յանուկովիչը, հաղորդում է ura-inform.com-ը: