1 հուլիսի 2011 - 19:05 AMT
ԱՄՆ-ը կտրուկ քննադատել է սիրիական իշխանություններին և բարեփոխումներ պահանջել

Սիրիայի իշխանությունները բոլոր չափերն անցնում են և մոտ ապագայում ստիպված կլինեն բախվել արդեն լավ կազմակերպված ընդդիմության հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Այդ ամենը տեղի կունենա, եթե Սիրիան հրաժարվի բարեփոխումներ իրականացնել»,- ավելացրել է Քլինթոնը:

Ելույթ ունենալով մամլո ասուլիսում` ԱՄՆ Պետքարտուղարը նաև ասել է, որ ինքը «հիասթափված է վերջին օրերին բռնության նոր պոռթկումների մասին հաղորդագրություններից», և որ «Դամասկոսում մեկ ընդդիմադիր հանրահավաք անցկացնելու համար Սիրիայի կառավարության թույլտվությունը բավական չէ», հաղորդում է MIGnews-ը: