2 հուլիսի 2011 - 12:22 AMT
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում ռուսական տանկեր գնել, քանի որ դրանք արդեն հին են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում ռուսական տանկեր գնել, քանի դեռ դրանք չեն բավարարում ժամանակակից պահանջները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ կայքը, այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Մենք հանդիպեցինք կոնստրուկտորների հետ, որոնք մեզ առաջարկեցին իրենց մշակումները: Առաջարկությունների 60 տոկոսը հին մշակումներ են, ուստի մենք առայժմ հրաժարվել ենք այդ առաջարկներից»,- ասել է նախարարը Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների ռազմական տեսաբանների հետ հանդիպմանը: Նա ավելացրել է, որ պաշտպանության նախարարությունը ցանկանում է հայրենական տանկերի մոդեռնիզացման օպտիմալ տարբերակ գտնել: «Մենք առաջարկել ենք փուլ առ փուլ հասնել նոր տանկի մոդելի ստեղծմանը»,- նշել է Սերդյուկովը: