2 հուլիսի 2011 - 13:10 AMT
«Զվարթնոցում» 90 կգ հերոին են հայտնաբերել

Ազգային անվտանգության ծառայությունից PanARMENIAN.Net-ին հաղորդել են, որ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից ՀՀ ներմուծած և Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: