2 հուլիսի 2011 - 14:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկրներից է, որտեղ ստեղծվեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղ

Երևանում տեղի է ունեցել հայ ոստիկանների հիմնադիր համագումար, որտեղ որոշում է ընդունվել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ստեղծման մասին: Համագումարի պատվավոր հյուրերն էին ՄՈԱ ղեկավար Մայքլ Ադիսեուսը, համագումարի գլխավոր քարտուղար Ջորջ Կացարուպոլուսը, ինչպես նաև Համառուսական ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՄՈԱ հայկական մասնաճյուղի ղեկավար, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիգորի Սարգսյանը, հայկական մասնաճյուղը մտնելու է ՀՈԱ մեջ, սակայն սեպտեմբերին ՄՈԱ գագաթնաժողովում Հայաստանը ներկա է լինելու որպես դիտորդ, իսկ 2012-ի մայիսին Էյլատում (Իսրայել) կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է ՄՈԱ-ում Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը: Սարգսյանի խոսքերով, Հայաստանը դառնալու է ՄՈԱ 63-րդ անդամը: Նա հավելել է, որ ՄՈԱ հայկական մասնաճյուղի անդամ է 125 ոստիկան:

ՖՈՏՈՇԱՐՔ